Search
Close this search box.

Երեւանում 3 դեռահաս է դանակահարվել

Երեւանի Դավիթաշեն համայնքում 17-ամյա երեք երիտասարդ կտրած-ծակած վերքեր են ստացել:

NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ օգոստոսի 11-ին, ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն հաստատեց դեպքը, ասելով, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 23:30-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից  հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ կտրած-ծակած վերք ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 2000 թվականին ծնված երկու քաղաքացի, ավելի ուշ եւս մեկը:

«Պարզվել է, որ բուժօգնության դիմած քաղաքացիները, մարմնական վնասվածքներ ստացել են նույն օրը Դավիթաշեն երկրորդ թաղամասում գտնվող դպրոցի բակում»,- ասաց Ջանոյանը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: