Search
Close this search box.

Կրեմլում Սահակաշվիլիի հետ կատարվածը համարում են քաղաքական կլոունադա

РИА Новости-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի հետ կատարված վերջին դեպքերը Կրեմլում «քաղաքական կլոունադա» են անվանել: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` անդրադառնալով Սահակաշվիլիի հետ կատարվածին նշել է, որ Կրեմլի օրակարգում շատ լուրջ հարցեր կան, որոնց պետք է հետևել. « Չեմ կարծում, որ այդ հարցը (Սահակաշվիլիի) լուրջ հարցերի շարքից է: Դա ավելի շուտ կուրիոզային հարց է` քաղաքական կլոունադայի շարքից»,- հայտարարել է նա: