Search
Close this search box.

«Ձվի սկանդալ» Եվրոպայում

Հավի ձվում ֆիպրոնիլի հետքեր են հայտնաբերվել Եվրոպայի եւս երեք երկրներում՝ Սլովակիայոմ, Ռումինիայում եւ Դանիայում։ Այս մասին հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով Rheinische Post-ը։ Այսպիսով, վարակված ձվերից տուժած երկրների թիվը հասել է 12-ի։

Ռումինիայում Գերմանիայից ներկրված ֆիպրոնիլով վարակված մեկ տոննա դեղնուց է հայտնաբերվել։ Սլովակիայում պահեստներից մեկում հայտնաբերվել է մի արկղ վարակված թերխաշ ձու, որոնք ներկրվել են Նիդերլանդներից։ Դանիա բելգիացի մատակարարը ձվի 20 տոննա խմբաքանակ է ներկրել, որոնք վարակված են ֆիպրոնիլով եւ նախատեսված էին սրճարաններում, ճաշարաններում օգտագործելու համար։

Նշենք, որ ֆիպրոնիլն օգտագործվում է միջատների դեմ պայքարում։