Search
Close this search box.

Հայաստանում բոլորը գիտեն, թե որ գեներալն է զենք ծախում. «Իգլաի» գործով վկա

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննությունը: Այս դատական նիստի ընթացքում հարցաքննվում է վկա Սուսաննա Հարությունյանը: Վկան նշեց, որ ճանաչում է ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանին, Կարեն Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին: «Սանոյին որ բռնեցին, լուրն իմանալուց հետո՝ մարտի 22-ին, զանգել եմ Սամվել Բաբայանին և ասել, որ ԱԱԾ-ն ձերբակալել է Սանասարին: Բաբայանն արձագանքել է՝ լավ են արել: Ավելի ուշ, եկավ Սանասարի ընկերը՝ Աշոտը և ասաց, որ խոսելու բան կա: Աշոտը մտավ Բաբայանի սենյակ և սկսեց պատմել, թե ինչպես են ձերբակալել Սանասարին: Բաբայանն ավելի ուշ ինձ ասաց, որ դուրս գամ: Ես գնացի շտաբ: Ավելի ուշ իմացա, որ Սամվել Բաբայանը ձերբակալված է: Հայաստանում բոլորը գիտեն, թե որ գեներալն է զենք ծախում, որ գեներալն է հող ծախում: Բաբայան Սամվելին տասը միլիոն հայ է ճանաչում և բոլորն էլ հպարտանում են նրանով»,- պատմել է վկան:
Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: