Search
Close this search box.

«Կանեփ-կակաչ-2017». ոչնչացվել է 3047.3 կգ կանեփի եւ 14 կգ կակաչի վայրի աճած կանաչ զանգված

Միջոցառման անցկացման ընթացքում`. օգոստոսի 10-ից 11-ը ընկած ժամանակահատվածում, հանրապետության տարածքում հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 3047.3 կգ կանեփի եւ 14 կգ կակաչի վայրի աճած կանաչ զանգված:

Տնամերձ 1 հողամասից հայտնաբերվել է կանեփի 105 բույս:

Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 6 հետախուզվող, 3 հրազեն, 2 նռնականետ, տարբեր տրամաչափի 182 փամփուշտ, 1 նռնակ, 41 նռնակի պայթուցիչ, 4 փամփշտատուփ:

Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 4.97 գրամ «մարիխուանա», 0.39 գրամ «սփայս» տեսակի թմրամիջոցներ: