Search
Close this search box.

Էջմիածնում 66-ամյա վարորդը Газель-ով վրաերթի է ենթարկել 61-ամյա հետիոտնին. վերջինս մահացել է

Սեպտեմբերի 10-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններոււմ Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչ 66-ամյա Գագիկ Սիմոնյանն իր վարած ВАЗ 32123 մակնիշի 1977S համարանիշի թիվ 33 երթուղին սպասարկող մարդատար Газель-ով Էջմիածին քաղաքի Խորենացի փողոցում վրաերթի է ենթարկել Էջմիածնի բնակիչ 61-ամյա Մանվել Հակոբյանին. տեղեկացնում է:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ` վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Փաստի առթիվ դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարող հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ներսես Խանոյանի որոշմամաբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: