Search
Close this search box.

Արևմուտքը ճնշում է գործադրում Ռուսաստանի դաշնակից Ադրբեջանի վրա. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքը ճնշում է գործադրում Ռուսաստանի դաշնակիցների՝ մասնավորապես Ադրբեջանի վրա: Այս մասին նա նշել է՝ մեկնաբանելով արևմտյան հեղինակավոր լրատվամիջոցների հրապարակումները, որոնք ստացել են «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը:
Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության հետաքննությամբ զբաղվող կենտրոնի` OCCRP-ի բացահայտած փաստերով պարզվել է, որ Ադրբեջանի իշխող էլիտայի գաղտնի «սեւ դրամարկղը» նախատեսված է եղել ոչ միայն եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու եւ շքեղ իրեր ձեռք բերելու համար, այլեւ այլ մութ գործարքների համար:

Պարզվում է, «սեւ դրամարկղ»-ում վճարում է կատարել «Ռոսօբորոնէքսպորտ»-ը՝ ռազմատեխնիկայի վաճառքի ռուսական ընկերությունը:

«Տեղի ունեցածը նշանակում է, որ Արևմուտքը ճնշում է գործադրում Ռուսաստանի դաշնակիցների վրա: Ինձ թվում է, սա նշանակում է, որ շատ ուժեղ տեղեկատվական ճնշում է գործադրվում մի քանի ուղղություններով… Դա իրականացվում է մեծ թվով կեղծ նորությունների միջոցով, որոնք հրապարակվում են: Մենք ձգտում ենք կանոնավոր կերպով արձագանքել դրանց», — ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ հրապարակումների համաձայն՝ Ադրբեջանը բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով կաշառել է եվրոպացի պաշտոնյաներին ու փողեր լվացել: