Search
Close this search box.

ԱՄՆ սահմանապահները կսկսեն Ռուսաստանից միգրանտների անհապաղ արտաքսումը. ԶԼՄ

Կալիֆոռնիայի սահմանապահներին կարգադրվել է ռուսաստանցի անօրինական միգրանտներին ձերբակալելուց հետո անհապաղ արտաքսել երկրից։ Այս մասին գրում է New York Post-ը՝ համապատասխան փաստաթղթին հղումով։

Նշվում է, որ Ռուսաստանից բացի, նման միջոց կտարածվի նաեւ չափահաս միգրանտների վրա Վրաստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Տաջիկստանից եւ Ուզբեկստանից։ Միևնույն ժամանակ, «արևելյան կիսագնդի» ավելի քան 100 այլ երկրներից միգրանտները կալանավորումից հետո ազատ կարձակվեն՝ իրենց գործով դատավարության օր նշանակելով։ Փաստաթուղթը նրանց անհապաղ արտաքսման պահանջ չի պարունակում։

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Բայդենը ժամանակավորապես արգելել է ապաստան տրամադրել ԱՄՆ-ի հարավային սահմանն անօրինական կերպով հատող ներգաղթյալներին։ Սպիտակ տունն ընդգծել է, որ նոր սահմանափակումները չեն հասցնի նույն արդյունքներին, որոնք ձեռք կբերվեն Կոնգրեսի մակարդակով ԱՄՆ-ի հարավային սահմանի հսկողության միջոցառումների խստացմամբ։ Բացի այդ, դրանք չեն ներառում միջոցների հատկացում՝ երկրի հարավային սահմանի հետագա ամրապնդման համար։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով ներգաղթի նոր միջոցները, ասել է, որ Բայդենը «ոչինչ չի արել» ԱՄՆ սահմանի ճգնաժամը կարգավորելու համար։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը (Ռ-Լուիզիանա) Բայդենի մոտեցումն անվանել է «կիսամիջոց»:

экономите время и до 30% от стоимости