Search
Close this search box.

Հայաստանը Ուկրաինայի հարցով համաժողովին կմասնակցի փոխարտգործնախարարի մակարդակով

Հայաստանից Բեռլինում Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին կմասնակցի արտաքին գործերի նախարարի տեղակալը, «Ազատության»-ը հայտնել է ԱԳՆ խոսնակը։

Հարևան Վրաստանը համաժողովին կներկայանա վարչապետի, ԱԳ նախարարի, իսկ Ադրբեջանը՝ արտգործնախարարի մակարդակով։

Հունիսի 11-ից 12-ը Բեռլինում Ուկրաինայի վերականգնման օրակարգով միջազգային համաժողովը կազմակերպում են Գերմանիան և Ուկրաինան:

Ենթադրվում է, որ համաժողովին կմասնակցի շուրջ 2 հազար մարդ 60 երկրներից՝ կառավարությունների, գործարար շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի կատարած լայնածավալ հարձակումից ի վեր երկրորդ անգամ է կազմակերպվում Ուկրաինայի վերականգնման համաժողով:

экономите время и до 30% от стоимости