Search
Close this search box.

Այնպես չի, որ մենք անակնկալի ենք եկել. Բագրատ Սրբազանը՝ արտահերթ նիստ չանցկացնելու մասին

Այնպես չէ, որ մենք անկնկալի ենք եկել, և չգիտեինք՝ ինչ էր լինելու: Այնպես չէ, որ շատ հույսով լցված էինք, և այսպիսի մեծ անակնկալ տեղի ունեցավ մեր կյանքում: Այս մասին ասյօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին ասաց Բագրատ Սրբազանը՝ խոսելով այն մասին, որ ԱԺ խորհուրդը մերժել է արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության միջնորդությունը:

«Երևի թե, մի կարճ հանդիպում կունենանք մեր քաղաքական ուժերի հետ՝ հասկանալու համար, թե ինչ ենք անելու: Երևի թե, մենք պիտի կամ պարզապես իրենց գործի չթողենք, կամ իրավունք չտանք շարժվելու: Աշխատանք չեն էլ անում, պիտի զրկենք իրենց աշխատանքի այդ իմիտացիայից»,-ասաց Բագրատ Սրբազանը և քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հրավիրեց քննարկման: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ խորհուրդը մերժել է արտահերթ նիստ հրավիրելու՝ ընդդիմության առաջարկը:

экономите время и до 30% от стоимости