Search
Close this search box.

ԿԸՀ նախագահի որդու եկամուտը 1 տարում 5 անգամ ավելացել է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Հովակիմյանի որդին. armlur

Armlur.am-ը գրում է. ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի որդու՝ Միսակ Հովակիմյանի, աշխատանքի վարձատրությունը մեկ տարվա ընթացքում ավելացել է 5 անգամ։

2021 թվականին Վահագն Հովակիմյանի որդին ստացել է 326 հազար դրամ տարեկան աշխատանքի վարձատրություն Ամալյա Մնացականյան ԱՁ-ից։
2022 թվականի եկամուտների, գույքի, շահերի և ծախսերի հայտարարագրի համաձայն Միսակ Հովակիմյանը ‹‹Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ›› պետական հիմնարկից ստացել է աշխատանքի վարձատրություն 688 հազար դրամ։ Նույն հիմնարկից ստացել է նաև քաղաքացիական այլ պայմանագրերից ստացվող եկամուտ 1 մլն 678 հազար դրամ։
2023 թվականին Միսակ Հովակիմյանի աշխատանքի վարձտրությունը 5 անգամ ավելանալով՝ դարձել է 3 մլն 599 հազար դրամ։
Խնամի ծանոթ բարեկամնեի շարքը համալրում են նաև զավակները, երբ հայրերը կամ մայրերը «յուղալի պաշտոններում» են հայտնվում։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հայտարարագրից հասկանում ենք, որ որդին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի առաջին կարգի մասնագետի հաստիքում է աշխատում։

ԿԸՀ նախագահի որդին չի հայտարարագրել որևէ անշարժ գույք կամ սեփական տրանսպորտային միջոց։ Անշարժ գույքի հայտարարագրման բաժնում Միսակ Հովակիմյանը հայտարարագրել է սեփականության իրավունքով իրեն չպատկանող 2012 թվականի արտադրության Nissan մակնիշի մեքենա։
Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 74 հազար դրամ, այլ ֆինանսական եկամուտներ Միսակ Հովակիմյանը չի հայտարարագրել։

экономите время и до 30% от стоимости