Search
Close this search box.

Մեսսին ասել է, թե որն է մոլորակի լավ թիմը

Ամերիկան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին նշել է մոլորակի լավագույն թիմը:

«Մոլորակի լավագույն թիմը Մադրիդի «Ռեալն» է, որովհետև նրանք կրկին նվաճեցին Չեմպիոնների լիգայի գավաթը: Եթե հաշվի առնենք արդյունքները, ապա լավագույնը «Ռեալն» է, եթե խոսենք ցուցադրած խաղի մասին, ապա լավագույնը Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթին» է: Կարծում եմ՝ Գվարդիոլայի գլխավորած ցանկացած թիմ յուրահատուկ է, որովհետև Պեպի թիմերն այլ ֆուտբոլ են խաղում»,- «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի խոսքերը մեջբերում է Infobae.com-ը:

Հիշեցնենք, որ Մեսսին 2000-ից մինչև 2021-ը հանդես է եկել «Ռեալի» մշտական մրցակից կատալոնական «Բարսելոնայի» կազմում:

экономите время и до 30% от стоимости