Search
Close this search box.

Ողբերգական ավտովթար․ կա 2 զnհ, 2 վիրшվոր

Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Մասիս-Այնթապ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են «BMW X 6» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարաները և «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Մահացածներին «06»-ի միջից  դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա, ապա մահացածների մարմինները մոտեցրել են դիատարերին։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորներիի ինքնությունը։Ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափովելու են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

экономите время и до 30% от стоимости