Search
Close this search box.

Առողջապահության նախարարությունը` գազաբենզալցակայանի պայթյունից տուժածների առողջական վիճակի մասին

Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազաբենզալցակայանի պայթյունից տուժած 6 անձանց առողջական վիճակում որևէ փոփոխություն չկա։ Auroranews-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։

«Պացիենտներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուս 4-ինը բժիշկները գնահատում են միջին ծանրության»,- նշեց խոսնակը։

Հիշեցնենք` հունիսի 6-ին` ժամը 23։10-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում գտնվող գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է 7 անձ (մեկն անհրաժեշտ օգնություն ստանալով՝ դուրս է գրվել) նրանցից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վնասվել են նաև գազալցակայանի կոնստրուկցիաները, դրան հարող տարածքում գտնվող բնակելի տուն ու մի քանի ավտոմեքենա։

экономите время и до 30% от стоимости