Search
Close this search box.

Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հունիսի 10-12-ը կայցելի Հայաստան։ Այս մասին հաղորդում է Պետդեպը։

Նշվում է, որ Օ’Բրայենը կգլխավորի հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հանդիպումը, որը կգնահատի երկկողմ հարաբերությունների խորացման գործում ձեռք բերված զգալի առաջընթացը և կքննարկի հետագա քայլերը:

«Պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը կհանդիպի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության համաձայնագրի առաջընթացին, ներառյալ՝ Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք օգտագործելը», — ասված է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ Օ’Բրայենը կհանդիպի նաև գործարար համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։