Search
Close this search box.

Ադրբեջանից արձագանքել են ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան միջազգային հանրության ուշադրությունը շեղելու, Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության հասնելու համար խոչընդոտներ ստեղծող կոչերից: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

«Այսօր իսկապես գլխավոր խնդիրը «Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, առաջին հերթին ՝ Հայաստանի Սահմանադրության մեջ» , որն ուղղակիորեն հղում է կատարում Հայաստանի անկախության ակտին, որը կոչ է անում «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորմանը»։

Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ունի պահանջել Սահմանադրությունից հանել այդ պահանջները, «որոնք ուղղակիորեն ազդում են Ադրբեջանի ազգային անվտանգության վրա, և դա չի կարող գնահատվել որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին»:

Հայաստանը պետք է հասկանա, որ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու միակ միջոցը հարևան երկրների հետ հարաբերություններ կառուցելն է՝ նրանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման, ինչպես նաև դրանց պահպանման հիման վրա, և «վերացնել այդ ուղղությամբ վտանգ ստեղծող մարտահրավերները»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ ՀՀ ԱԳՆ-ից հայտարարել էին, որ «Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում և` Ադրբեջանից»։
«ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018 թվականից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին»:

экономите время и до 30% от стоимости