Search
Close this search box.

Մինսկի խմբի հետ կապված խոսակցությունները կարող են լինել խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո․ Ալեն Սիմոնյան

Մինսկի խմբի հետ կապված խոսակցություններն այն խոսակցություններն են, որոնք կարող են լինել խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Բաքուն Երևանին առաջարկել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին Մինսկի խումբը լուծարելու համար։

«Երբ որ խաղաղության պայմանագիր են կնքում, դրա իմաստն ուղղակի կորում է։ Չէ որ նույն Ադրբեջանն ասում է, թե Հայաստանն ինչ-որ նկրտումներ ունի, ինչ-որ պահանջներ ունի, ասում եմ՝ խաղաղության պայմանագիրը կկնքենք և հարցը դուրս կգա»,- ասաց ԱԺ նախագահը։

Նա նաև նշեց, թե ուղղակի չի հասկանում, թե ինչու է, որ երբ ամեն անգամ համաձայնություններ ենք ունենում, Ալիևը փորձում է հարվածել խաղաղության գործընթացին։

Ինչ վերաբերում է Ալիևի մեկ այլ հայտարարության, թե անհնար է խաղաղության պայմանագիր, եթե ՀՀ Սահմանադրությունը մնա անփոփոխ, Սիմոնյանն ասաց․

«Սահմանադրության հետ կապված կարող եմ միայն կրկնել ԱԳՆ-ի դիրքորոշումը և ասել՝ որևիցե բան չեմ կարող ավելացնել դրան։ Մենք՝ մեր Սահմանադրությունը, դա մեր ներքին գործն է։ Մենք վաղուց էինք Սահմանադրության մասին խոսում, բայց ոչ այդ կոնտեքստով։ Մենք գլոբալ առումով մեծ փոփոխությունների կարիք ենք տեսել 2018-ից հետո և 2020-ին նախաձեռնել ենք»։

Նա հավելեց, որ ուղիղ կապ է տեսնում և ցավում է, որ այն շարժումը, որն այսօր փողոցում է իրար ջրաղացի պետք է ջուր լցնեն։

«Սա այդ շարժման հետևանքն է, որն այսօր փողոցում Երևանի էքսկուրսիաներ է անում»,- նշեց նա։

экономите время и до 30% от стоимости