Search
Close this search box.

ՌԴ ԱԳՆ-ն ակնկալում է, որ Հայաստանը Մոսկվային կհանձնի Բուչայում զոհվածների ցուցակը

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Ռուսաստանը հուսով է, որ հայ խորհրդարանականները Մոսկվային կհանձնեն Բուչայի սադրանքի ժամանակ զոհվածների ցուցակը, որը ստացվել է Կիևից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով NEWS.ru-ի թղթակցի հարցին՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում։ Նա այսպես է արձագանքել Կիևի մարզի այս քաղաք հայ պաշտոնյաների այցելության մասին տեղեկություններին։

Զախարովան ենթադրել է, որ հայկական պատվիրակության համար այնտեղ տեղի ունեցածի վերաբերյալ տեղեկատու նյութեր են նախապատրաստվում։

«Իհարկե, Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն ունի զոհերի ցուցակ, որը Կիևի ռեժիմը վերագրել է, իբր, ռուսական բանակին, որ այդ մարդկանց սպանել է ռուսական կողմը։ Մենք իսկապես հուսով ենք, որ հայկական կողմը ցուցակը կկիսի ռուսական կողմի հետ։ Երկու տարի մենք չենք կարողանում հասնել նրան, որ կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, այս տվյալները տրամադրեն»,- ասաց նա: