ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քեմփ Դեւիդում ԱՄՆ դաշնային կառավարության անդամների հետ խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված «Իրմա» փոթորկին նախապատրաստվելուն: Նա այս մասին հայտնել է «Թվիթերի» իր էջում:
«Այս փոթորիկն ահռելի կործանաար ուժ ունի, ես բոլորին խնդրում եմ, ովքեր կհայտնվեն նրա ներգործության գոտում, կատարել իշխանությունների ցուցումները: Գույքը կարելի է վերականգնել, կյանքը՝ ոչ, ուստի անվտանգության հարցերը պետք է առաջին տեղում լինեն»,- ասել է Թրամփը՝ դիմելով երկրի քաղաքացիներին եւ խորհրդակցությանը մասնակցող կառավարության անդամներին:
Թրամփը նշել է, որ իր վարչակազմը շուրջօրյա ռեժիմով հետեւում է «Իրմա» փոթորկի ազդեցության գոտու իրավիճակին եւ հնարավոր ամեն ինչ անելու է օգնության կարիք ունեցողներին սատարելու համար, փոխանցում է «Ինտերֆաքսը»: