Search
Close this search box.

Իրանում թեժ վիճակ է ստեղծվել

Իրանում արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու համար պաշտոնապես գրանցված թեկնածուների թիվը 5 օրում հասել է 37-ի, հայտարարել է երկրի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին։
«Նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է ընդհանուր առմամբ 37 մարդ, հունիսի 3-ին գրանցման վերջին օրն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նա։

Էսլամին պարզաբանել է, որ 37 դիմորդներից 20-ը փաստաթղթեր են ներկայացրել ընտրական շտաբ հունիսի 2-ին։ Նրանց թվում է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։

Հայտնի է, որ նախագահական ընտրություններին մասնակցելու համար իրենց թեկնածություններ են առաջադրել մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլին, խորհրդարանի նախկին ղեկավար Ալի Լարիջանին, Կենտրոնական բանկի նախկին ղեկավար և 2021 թվականի վերջին ընտրություններում միակ բարեփոխիչ թեկնածու Աբդոլնասեր Հեմմատին, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, Անվտանգության խորհրդում հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, հոգևոր առաջնորդի վարչակազմի նախկին փոխղեկավար Վահիդ Հագանյանը, իրանցի կանանց միակ ներկայացուցիչ Զոհրե Էլահիան և մի քանի այլ քաղաքական գործիչներ, հիմնականում՝ նախկին կամ ներկա խորհրդարանականներ:

Հունիսի 4-ից թեկնածուները մեկ շաբաթով կվերանայվեն Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից՝ պարզելու, թե արդյոք նրանք համապատասխանում են նախագահի պաշտոնին: Մասնակիցների վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 11-ին։ Արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 28-ին։

экономите время и до 30% от стоимости