Search
Close this search box.

Սա ոչ ռուսամետ, ոչ արեւմտամետ շարժում չէ, այլ հայամետ ազգային շարժում է, որն առաջնորդվում է Հայ առաքելական եկեղեցու կողմից

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Սա ոչ ռուսամետ, ոչ արեւմտամետ շարժում չէ, այլ հայամետ ազգային շարժում է, որն առաջնորդվում է Հայ առաքելական եկեղեցու կողմից: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը:

«Բայց մենք պետք է հասկանանք, որ սա նաեւ եկեղեցական շարժում չէ, որովհետեւ սա պետականության համար պայքարի շարժում է: Երբ պետությունը թուլանում է եկեղեցին է իր վրա վերցնում այդ պատասխանատվությունը եւ մղում առաջ»,-ասաց նա:

Անդրադառնալով սահմանազատման գործընթացին, դիվանագետն ասաց. «Բացի սահմանազատումից եւ սահմանագծումից, կան միջազգային նորմեր, օրինակ սահմանագծման եւ սահմանազատման ԵԱՀԿ-ի հստակ չափորոշիչներ կան, որոնք պետք է իրականություն դառնան: Դու չես կարող գնալ սահմանազատման, եթե տվյալ երկրի հետ չունես դիվանագիտական հարաբերություններ: Երկրորդը, սա միջազգային համաձայնագրի հիման վրա պետք է լինի, որը պետք է հաստատվի տվյալ երկրների խորհրդարանների կողմից: Միջազգային կոնֆենցիաներով, նորմերով գործընթաց չի իրականացել Հայաստանում:

Այս շարժումը սկսվեց նրանից, որ տեղի է ունենում հակասահմանադրական, հակաօրինական, միակողմանի գործընթաց: Մենք սրա մասին քիչ ենք խոսել, որ սա հակասում է նաեւ միջազգային նորմերին: Այն ուժերը, որոնք քննադատում են, պետք է նրանց հստակ այս ուղերձը հասցնել: Երկրորդ կարեւոր բանը խաղաղությունն է, որը շահարկվում է իշխանությունների կողմից: Խաղաղությունը բանակցություններ են, երբ խոսում են դիվանագետները, թնդանողները լռում են, մենք ունե՞նք դիվանագիտություն, թե՞ չունենք: Կա՞ այդպիսի գործընթաց, թե՞ սա միակողմանի Հայաստանի հաշվին որոշակի աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու պրոցես է: Եթե այդպես է, Հայաստանը պետք է սեղանին նստեր իր նախապայմաններով, իր պայմաններն առաջ քաշելով: Այդ ամենը չենք տեսնում: Հետեւաբար, այս գործելակերպով պատերազմը շատ ավելի մոտ է դառնում թվացյալ խաղաղությունից»,-ասաց նա: