Search
Close this search box.

Կայծակից երեխաներ են տուժել. նրանց փորձել են վերակենդանացնել

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Չեխիայի հյուսիսում գտնվող Լիբերեց քաղաքում կայծակից տուժել է 15 մարդ։
Այս մասին հանրապետության ​​ոստիկանությունը հայտնել է X-ի (նախկին Twitter) իր էջում։

ČTK լրատվական գործակալությունը, իր հերթին, հայտնել է, որ տուժածների թվում հինգ երեխա կա։ 
Դեպքի վայր են ժամանել փրկարարները։ Նրանք ստիպված են եղել վերակենդանացնել տուժածներից մի քանիսին։

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։ Բացի շտապօգնության մեքենաներից, տեղակայվել են փրկարարական ուղղաթիռներ։