Search
Close this search box.

Առեղծվածային ժանտախտը հանգեցրել է ծովաոզնիների երկու տեսակի ոչնչացման ամբողջ մոլորակում

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ծովաոզնիների առեղծվածային ժանտախտը տարածվել է ամբողջ աշխարհում, ինչը հանգեցրել է դրանց գրեթե լիովին ոչնչացման որոշ շրջաններում եւ սպառնում է մարջանախութերի փխրուն էկոհամակարգին։

Հետազոտությունը, որը հրապարակվել է Current Biology գիտական ամսագրում, ցույց է տվել, որ ծովաոզնիների երկու տեսակի պոպուլյացիաները՝ երկարոտն Diadema setosum-ը եւ շերտաասեղնավոր Echinothrix calamaris-ը, գուցե, լիովին ոչնչացել են Աքաբի, Կարմիր ծովի, Օմանի ծոցի եւ Հնդկական օվկիանոսի արեւմտյան մասի որոշ հատվածներում։

Անհետացման պատճառ է նշվել ձվանման միաբջիջ միկրոօրգանիզմը մազաձեւ հավելաճերով, որի պատճառով ծովաոզնիները կորցնում են փշերը, տեղի է ունենում հյուսվածքների քայքայում, եւ ի վերջո նրանք մահանում են երկու օրում։

Ծովաոզնիների հայտնի ամենազանգվածային ոչնչացումներից մեկը տեղի է ունեցել Կարիբյան ծովում 1983թ., ինչի հետեւանքով տուժել է սեւ փշեր ունեցող Diadema antillarum տեսակը։ Այն ժամանակ գիտնականները չկարողացան պարզել պատճառը տեխնոլոգիաների սահմանափակվածության պատճառով։

Մոտ չորս տասնամյակ անց՝ 2022թ., Կարիբյան ծովում տեղի ունեցավ այդ տեսակի եւս մեկ զանգվածային ոչնչացում։ Հետազոտողները սկզբում չկարողացան հայտնաբերել կենդանիների մոտ որեւէ բակտերիալ կամ վիրուսային վարակ, բայց ի վերջո պարզեցին այն միկրոօրգանիզմը, որն առաջ է բերում այդ հիվանդությունը։

Կարիբյան ջրավազանում 2023թ. ոչնչանալուց հետո Միջերկրական ծովի արեւելյան մասում գրանցվեց Diadema setosum-ների ոչնչանալու առաջին հայտնի դեպքը, տեսակ, որը ազգակից է Diadema antillarum-ին, ինչի հետեւանքով հայտնաբերվեց նույն պաթոգենը։

Այժմ, երբ հիվանդածին միկրոօրգանիզմը տարածվել է Մերձավոր Արեւելքի շատ տարածաշրջաններում, հետազոտողները, որոնք մասնակցում են հետազոտությանը, խնդրում են անհապաղ մոնիթորինգ իրականացնել եւ ծովաոզնիների պահպանման միջոցներ ձեռնարկել։

экономите время и до 30% от стоимости