Search
Close this search box.

Փաշինյանը Պուտինին շնորհակալություն է հայտնել

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և շնորհակալություն հայտնել երկաթուղու վերաբերյալ տրված հանձնարարականի համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով: Փաշինյանն էլ շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների, ինչպես նաև ս/թ մայիսի 25-26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Լոռու մարզում ավերված երկաթուղային հատվածները հնարավորինս արագ վերականգնելու՝ «Ռուսական երկաթուղիներին» տրված հանձնարարականի համար»,– ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։ Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մայիսի 30-ին հայտնեց, որ մոտ 2 կմ–ի են հասնում երկաթուղու տարբեր հատվածների վնասվածքները, խոսքը վերաբերում է Այրումից մինչև Սանահին կայարանի 27 կմ–անոց հատվածին։ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում երկաթուղու վերականգնման թեմայով շփումներ է ունեցել ռուսաստանցի գործընկերների` «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ, նրանք հավաստիացրել են, որ հնարավոր ամենասեղմ ժամկետներում երկաթուղին կվերականգնվի։