Search
Close this search box.

«Հրապարակ». Ի վերջո, ինչո՞ւ Վեհափառը Սարդարապատ չայցելեց առավոտյան

Սարդարապատում մայիսի 28-ի միջադեպը, երբ ոստիկանական պատով արգելափակեցին Ամենայն հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, շարունակում է քաղաքական-հասարակական քննարկումների կիզակետում մնալ։ Այն, որ կատարվածը չի ենթարկվում որեւէ ողջախոհ բացատրության, անկասկած է, բայց, մյուս կողմից, կան բազում հարցեր, որոնք մինչ օրս պատասխան չեն ստացել։

Ի վերջո, ինչո՞ւ Վեհափառը որոշեց կեսօրից հետո այցելել հուշահամալիր՝ այն պահին, երբ նաեւ Նիկոլ Փաշինյանն ու իշխանական էլիտան էին այնտեղ, եւ երբ Սարդարապատից հեռացել էին շարժման մասնակիցները՝ Բագրատ սրբազանի գլխավորությամբ, ովքեր գիշերն անցկացրել էին Սարդարապատի հուշահամալիրում, առավոտյան նշել Հանրապետության օրը ու կեսօրին մոտ հեռացել։

экономите время и до 30% от стоимости