Search
Close this search box.

Հայաստանն իրավունք ունի փնտրելու այլ գործընկերներ, բայց տեսանելի ապագայում Ռուսաստանի հետ համագործակցությունն այլընտրանք չունի. Զատուլին

Հայաստանն իրավունք ունի փնտրել այլ գործընկերներ, բայց տեսանելի ապագայում Ռուսաստանի հետ բարեկամությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն։ Այս մասին ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, գրում է Interfax-ը։

«Համոզված եմ, որ տեսանելի ապագայում ոչ ոք չի կարող հայերի, հայ ժողովրդի համար փոխարինել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին: Միևնույն ժամանակ, վստահ եմ, որ Հայաստանը, հայերն իրավունք ունեն, և նրանք այդ իրավունքից կօգտվեն՝ շփվելու ամբողջ աշխարհի հետ, բոլոր տեղերում օգնություն փնտրելու։

Կարծում եմ, որ կատարվածի համար Ռուսաստանի վրա ամբողջ մեղքը բարդելու փորձերը շարունակությունն են այն մտքի, որը նախապես հայտարարվել էր ներկայիս վարչապետի և նրա գործընկերների քաղաքական կարիերայի սկզբում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման, հարյուրավոր տարիներ Ռուսաստանը պաշտպան ու հովանավոր համարող հայ ժողովրդի գիտակցության վերակողմնորոշման, վերաձևակերպման անհրաժեշտութան մասին», — ասել է Զատուլինը «Ո՞ւր ես գնում. Հայաստանի խաչի և Ռուսաստանի խաչի մասին» թեմայով նիստի ժամանակ։

экономите время и до 30% от стоимости