Search
Close this search box.

«Հայաստանի քաղաքական գործընթացները դիտարկում ենք որպես Հայաստանի ներքին գործ»․ Զախարովա

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Հայաստանի քաղաքական գործընթացները դիտարկում ենք որպես Հայաստանի ներքին գործ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացոււցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես հայաստանյան իրադարձությունները կանդրադառնան հայ-ադրբեջանական բանակցությունների վրա։

«Բողոքի ակցիաների մասնակիցներն ասում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացն այդքան էլ արդար չի ընթանում։ Ռուսաստանը Հայաստանի քաղաքական գործընթացները դիտարկում է որպես այդ երկրի ներքին գործ»,- ասել է Զախարովան։

«Մեր կողմից կարող եմ նշել, որ Ռուսաստանը միտված է հայ ժողովրդի հետ հին ու բարեկամական կապերի խորացմանը և պատրաստ ենք անմիջապես օգնել մեր բարեկամ երկրին, որը ծանր վիճակի մեջ է հայտնվել»,- հավելել է Զախարովան՝ նկատի ունենալով վերջերս տեղի ունեցած աղետը։