Search
Close this search box.

Մբապպե․ Իմ ընտանիքը երկրպագում է «Միլանին»

Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապպեն Իտալիայում կարիերան շարունակելու դեպքում կընտրի միայն «Միլանը»։

«Ես միշտ ասել եմ, որ եթե մի օր տեղափոխվեմ Իտալիա, ապա կխաղամ միայն «Միլանում»։

Մանկության տարիներին ես «Միլանի» մեծ երկրպագու էի։ Հիմա էլ դիտում եմ նրանց բոլոր հանդիպումները։

Իմ ընտանիքը երկրպագում է «Միլանին»»,- Մբապպեի խոսքը մեջբերում է AS-ը։

Մբապեն հունիսի 30-ին ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա ՊՍԺ-ից։ Սպասվում է, որ նա 5 տարվա պայմանագիր կկնքի Մադրիդի «Ռեալի» հետ։

экономите время и до 30% от стоимости