Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ է սկսվել ոստիկանների ու քաղաքացիների միջև․ կան բերման ենթարկվածներ

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Հանրապետության հրապարակում իրավիճակը լարված է։ Քաշքշուկ է սկսվել ոստիկանների ու քաղաքացիների միջև այն բանից հետո, երբ ոստիկանները հորդորել են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներին անցնել ճանապարհի երթևեկելի հատված։

Քաշքշուկի արդյունքում բերման ենթարկվեցին մի քանի քաղաքացիներ։

Այսօր՝ մայիսի 30-ին, անհնազանդության ակցիա են սկսել Հանրապետության հրապարակում: Այս պահին ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացած հրապարակում: Նրանք վահաններով զինված մի քանի շարքով պատ կազմած փակել են դեպի Մելիք-Ադամյան փողոց տանող հատվածը: Ոստիկանական ուժեր կան նաեւ կառավարության շենքի մյուս կողմերում:

Հիշեցնենք, որ երեկ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը հայտարարեց. «Վաղը առավոտյան 10:30 մենք մեքենաներով բոլոր կողմերից մուտք ենք գործում Հանրապետության հրապարակ` կառավարության շենքի դիմաց: Եթե ոստիկանության աշխատակիցները չթույլատրեն, թողնում ենք մեքենան եւ ոտքով գալիս ենք Կառավարության շենքի մոտ: Շատ կարեւոր է գալ, իսկ ովքեր առանց մեքենայի են, ոտքով եմ հրավիրում գալ: Բոլորիդ հրավիրում եմ, ով ուզում է սխրանք ու հերոսություն գործել: Այս մարդու որդին պետք է հանգիստ չունենա այս երկրում»:

Նշենք, որ այսօր ժամը 11-ին կառավարության շենքում նախատեսված է կառավարության հերթական նիստը: