Search
Close this search box.

«Ժողովուրդ». Ով է ՔՊ-ից այսօր հեռացված Թաթուլ Բաղդասարյանը. ինչ է հայտնի նրա մասին

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Թաթուլ Ասիլյան

«Ժողովուրդը» գրում է. «Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօր հերթական ՔՊ-ականն է հեռացվել կուսակցությունից՝ Թաթուլ Բաղդասարյանը:

Վերջինիս նախկինում «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ–ի տնօրենի պաշտոնն է զբաղեցրել, ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այժմ աշխատում է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Մարտունու մասնաճյուղում:

Իր սոցհարթակում ակտիվորեն կիսվում է Նիկոլ Փաշինյանի բոլոր ելույթներով եւ գրառումներով, ինչպես նաեւ լուսանկարներ է հրապարակում ՔՊ վերնախավի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հետ:

Հեռացման պատճառների և այլ մանրամասների մասին՝ ArmLur.am-ը կանդրադառնա առաջիկայում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում