Search
Close this search box.

Ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է` ստորագրելու խաղաղության պայմանագիր. Փաշինյան

ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման տեղը, ժամանակը կարելի է լրացուցիչ քննարկել այն բանից հետո, երբ կողմերին կհաջողվի ամբողջությամբ ավարտել տեքստի վրա աշխատանքը։ ՀՀ Ազգային ժողովի բակում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարությանը, որ Բաքվում այս տարվա նոյեմբերին կայանալիք «COP–29» համաժողովի ընթացքում կա լավ հնարավորություն քննարկելու և ստորագրելու խաղաղության պայմանագիրը։

«Ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է խաղաղության պայմանագիր ստորագրելու։ Խնդիրն այն է, որ պայմանագրի տեքստի շուրջ պետք է ձեռք բերվեն պայմանավորվածություններ։ Ես հույս ունեմ, որ դրանք ձեռք կբերվեն։ Ավելի ճիշտ` այդ համաձայնությունները ձեռքբերված են 2022 թ. հոկտեմբերի 6–ին Պրահայում, հետո Բրյուսելում, Սոչիում, մնում է դրանք վերարատադրել պայմանագրի տեքստի մեջ։»,– նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նա չպատասխանեց հարցին` կմեկնի՞ Բաքու` մասնակցելու այդ համաժողովին, թե՞ ոչ։

экономите время и до 30% от стоимости