Search
Close this search box.

Պայմանագրային զինծառայողը «ՎԱԶ 2107»-ով բախվել է երկաթե սյանը

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Այսօր՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արմաշ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել գովազդային վահանակի երկաթե սյանը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:

Կայքի հաղորդմամբ՝ կան տեղեկություններ, որ վարորդը պայմանագրային զինծառայող է: