Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը՝ Վեհափառի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու ու իր կնոջ մասնակցությամբ սև-սպիտակ փարթիի մասին

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել ու չի լինի, եթե եկեղեցու դեմ արշավ տեսնում եք, ուրեմն դա ուրիշ տեղ պետք է տեսնեք, ու այդ տեղը կապ չունի ՀՀ կառավարության ու կառավարող մեծամասնության հետ։ Այս մասին ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարցին՝ տեսնո՞ւմ է Հայաստանում քաղաքական ճգնաժամի առկայություն, Փաշինյանը նշեց․ «Ինչ է քաղաքական ճգնաժամ՝ գրված է քաղաքագիտական դասագրքերում, կարող եք գնալ բացել ու տեսնել այդ ձևակերպումները»։

Փաշինյանը նաև անդրադարձավ օրեր առաջ «սև ու սպիտակ» խնջույքին Աննա Հակոբյանի մասնակցությանը ու դրա շուրջ առաջացած աղմուկին։

«Նախ խրախճանք չի կազմակերպվել, ինչքան ես տեղյակ եմ՝ այդ միջոցառման առանցքային շահառուներից են եղել 44-օրյա պատերազմում ու ընդհանրապես պատերազմում զոհված զինվորների մայրերը, այդ միջոցառումը պլանավորված է եղել շատ ավելի վաղ՝ մոտ 5-6 ամիս առաջ։ Ինչքան գիտեմ այդ միջոցառման առանցքային նպատակներից մեկը եղել է զոհված զինվորների մայրերին ամոքելը, սփոփելը, նրանց կողքին լինելը, որ սևը չլինի գերիշխող»,- մանրամասնեց նա։