Search
Close this search box.

Սպանություն Օձուն գյուղում. 27-ամյա կին է ձերբակալվել

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Մայիսի 27-ին՝ ժամը 17:55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Ալավերդի» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ ահազանգով մեկնել են Օձուն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դիակ՝ գլխի շրջանում արնանման հետքերով:

Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խումբը միջանցքի մուտքի դռան մոտ հայտնաբերել է նույն տան բնակիչ 63-ամյա Լևոն Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով:

Սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 26-ի ժամը 21-ի սահմաններում վերոհիշյալ տանը անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է եղել Լևոն Խ.-ի և նույն գյուղի բնակիչ 27-ամյա կնոջ միջև, որի ընթացքում էլ վերջինս հող փխրեցնելու բրիչով հարվածներ է հասցրել Լևոն Խ.-ի գլխին և սպանել նրան:

Օձունցի 27-ամյա կինը ներկայացվել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Թումանյանի քննչական բաժին:

Հանցագործության գործիք բրիչը վերցվել է:

Օձունցի 27-ամյա կինը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Նախաքննությունը շարունակվում է: