Search
Close this search box.

Սա էր Սարդարապատից Փաշինյանի փախուստի իրական պատկերը. Գեղամ Մանուկյանը փաստաթղթեր է հրապարակել

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Գեղամ Մանուկյանը գրում է. «Փաշինյանի «սարդարապատյան» փախուստն ու փրկության զուր «ճիգերը»
Մայիսի 28-ին, երբ այլեւս հասարակության համար հստակ էր, որ սեփական երկրում Փաշինյանն այլեւս փախուստ է տալիս ու չի կարողանում ներկա գտնվել Սարդարապատի հուշահամալիրում պաշտոնական, պետական արարողությանը, իշխանական քարոզչամեքենան փորձեց իրեն չհասկացողի տեղ դնել ու ներկայացնել, թե կարեւորն արարողությունը կայացավ։

Բայց փաստեր ու փաստաթղթերը, լուսանկարները վկայում են՝պաշտոնական արարողությունը Սարդարապատում նախատեսված է եղել մայիսի 28-ի վաղ առավոտյան, որին ներկա հազարավոր քաղաքացիներից վախենալով, Փաշինյանը հրաժարվել է ժամանել։

Իշխանությունը Սարդարապատում մշակել էր գեներալական ուսադիրներ ու պարգեւներ հանձնելու հերթական շոուն (2020 թվականի հուլիսյան բեմականացման պես), բայց մտափոխվել ու արարողությունը վերջին պահին հապշտապ տեղափոխել էր նախագահական նստավայր։

Հանրային հեռուստաընկերությունն ու իշխանական քարոզչամեքենան մայիսի 28-ին Սարդարապատում առավոտյան պատրաստվում էին հանրության վրա հերթական քարոզչական գրոհի, բայց ձախողեցին ու նպատակին չհասան։

Սրբազան շարժումն ու Բագրատ սրբազանն են իրավիճակի տերն ու թելադրողը, եւ նրանց շարժով է իշխանությունը պարտադրված գործել։

Հիմա փաստերը։

Մայիսի 27-ին, 16։26-ին, ներքին պաշտոնական գրությունով ԱԺ աշխատակազմի ղեկավարը տեղեկացնում է պատգամավորներին եւ պաշտոնեությանը, թե Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր մեկնելու համար Ազգային ժողովի կողմից տրամադրած տրանսպորտային միջոցները շարժվելու են մայիսի 28-ին, ժամը 07։30-ին՝ ավտոտրանսպորտային բաժնի հարակից տարածքից։ գրության պատճենը կցվում է)։

Բայց այն չի կայանում եւ 28-ի առավոտյան պատգամավորները Սարդարապատում չեն հայտնվում, թեեւ մեկնելու չեղարկման մասին պաշտոնական այլ գրություն չի ուղարկվում։ Թերեւս իշխանականներին ներքին չաթերով էին տեղյակ պահել այդ մասին։

Պարգեւատրման եւ կոչումների շնորհման արարողության մասնակիցներին նախապես կանչել էին Սարդարապատ, բայց 27-ի ուշ երեկոյան միայն տեղեկացրել էին գալ Նախագահական։

Հանրայինը հսկայական նախապատրաստական աշխատանքներ էր արել՝ տեսա, ձանային ապահովման համար։ (տես կից լուսանկարը)։

Սակայն մայիսի 27-ի ուշ երեկոյան 23։00-24։30 շրջանում ձայնային ողջ տեխնիկան հեռացվեց ու հաջորդ օրը իշխանականները ստիպված գործածեցին փոքրիկ բարձրախոսեր։
Հեռուստաընկերություններին նախապես տեղեկացրած են եղել, որ մայիսի 28-ի առավոտյան Սարդարապատից լինելու է ուղիղ տեսաազդանշան եւ Փաշինյանի ուղերձը, որն արդեն կեսգիշերից հետո չեղարկվեց։