Search
Close this search box.

Այսօր կղերաֆեոդալական համակարգը բունտ է անում, ասում է՝ դուք ի՞նչ իրավունք ունեք մտածել․ Փաշինյան

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Իմ ունեցած ուղերձը ինչո՞ւ է կարևոր, որ ՀՀ քաղաքացիներին փորձեմ բացատրել, թե ինչ է տեղի ունենում այսօր ՀՀ-ում։ Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովներում 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի՞նչ է տեղի ունեցել․ այսօր մեզ ասում են՝ դուք սենց բան էիք ասում 2018-ին, հիմա տենց չեք ասում՝ ինչո՞ւ, որովհետև ինքներս մեր մեջ հաղթահարում ենք այդ մտածողությունը, և կղերաֆեոդալական համակարգը բունտ է անում, ասում է՝ դուք ի՞նչ իրավունք ունեք մտածել, մենք ենք ստեղծել մտածողության կաղապարները, և դուք պարտավոր եք մտածել այդ կաղապարի շրջանակում, եթե դրանից դուրս մտածում եք, ուրեմն դուք դավաճան եք:

Երբ վերադառնում ենք լավ ապրելու հայեցակարգին ու ըմբռնում ենք, որ պետությունը չի կարող այլ բան լինել, քան սեփական քաղաքացիների լավ ապրելը ապահովող գործիք, պետք է վերադառնանք այն հարցին, թե ի՞նչ է պետք դրա համար»,-հավելեց նա։