Search
Close this search box.

Ավինյանն ու Սամվել Ալեքսանյանը Ապարանում ջերմ գրկախառնվեցին

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Հրապարակ․ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փորձում է տարանջատվել Նիկոլ Փաշինյանից ու ՔՊ-ից․ երեկ, երբ ՔՊ-ական վերնախավը գաղտագողի, ոստիկանների ուղեկցությամբ արշավում էր դեպի Սարդարապատի հուշահամալիր, Տիգրան Ավինյանն անկաշկանդ շրջում էր Ապարանի փողոցներով` բոլոր իշխանությունների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի հետ թեւանցուկ:

Ապարանում, իհարկե, ամեն տարի են Հանրապետության օրը  նշել` Բաշ-Ապարանի հերոսամարտին նվիրված համալիրի տարածքում տոնական միջոցառում ու հյուրասիրություն կազմակերպելով, բայց նախորդ տարիներին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունն էր անողը, եւ Սամվել Ալեքսանյանը բոլորովին այլ կազմի հետ էր նշում` նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի ու նրա եղբոր, Նապոլեոն Ազիզյանի, Վրեժ Մարկոսյանի, Վահրամ Մարտիրոսյանի եւ այլ ՀՀԿ-ականների։