Search
Close this search box.

Հովհաննես Շահինյանի հայտարարությունները գրավել են իրավապահների ուշադրությունը

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Aravot.am-ի տեղեկություններով՝ մայիսի 16-ին «Hayeli.am» կայքի յութուբյան էջում «Այսօրվանից դուրս ենք գալիս անհնազանդության, միացեք» վերտառությամբ տեսանյութում «Համահայկական ճակատ» կուսակցության գլխավոր քարտուղար Հովհաննես Շահինյանի հայտարարությունները գրավել են իրավապահների ուշադրությունը:

Իրավապահաներն առանձնացրել են Շահինյանի հայտարարություններից հատկապես Նիկոլ Փաշինյանին վերաբերող հատվածը, որը նախնական տվյալներով, դիտարկվում է պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու վերաբերյալ հնարավոր տեղեկություններ. դիտարկվում է նաև Շահինյանի արարքին ՀՀ քր. օր. 452-րդ հոդվածի հատկանիշներին համապատասխան գնահատական տալու հարցը (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):

«Այ դալալ, նույն դալալն ես մնացել, ուղղակի էն ժամանկ քո թերթն էիր պահում, քո փորն էիր լցնում, ընտանիքդ էիր պահում, հիմա նույն ձևով երկիրն ես ծախում… հրաժարական տուր, ռադդ քաշի…»,- այսպիսի ու նմանատիպ հայտարարություններ էր արել Հովհաննես Շահինյանը:

Հովհաննես Շահինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն իրավապահները չեն տեղեկացրել իր հայտարարությունների վերաբերյալ տրված իրավական գնահատականի մասին, ու ինքը որևէ հանցավոր արարք չի արել, բացառապես քաղաքական գնահատականներ է հնչեցրել որպես քաղաքական ուժի ղեկավար: