Search
Close this search box.

Ես երկքաղաքացիություն ունեմ, մենք գործելու ենք օրենքի պահանջներով. Բագրատ Սրբազան

Գիտեք, որ, ես չեմ թաքցրել, որ երկքաղաքացիություն ունեմ եւ մեր օրենքը սահմանափակում է մեր Սահմանադրությունը, հետեւաբար, մենք գործելու ենք օրենքի պահանջներով եւ իրավական դաշտում բոլոր հնարավոր միջոցներով: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաքում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Մենք թույլ չենք տալու, որ տեւապես Սահմանադրությունը խախտած մեր երկրի կառավարության ղեկավարը, որն այլեւս ոչ մի իրավասություն չունի լինելու եւ ՔՊ կուսակցության անդամները, որոնք տեւապես ոտնահարել են, կոխկրտել են օրենքներն ու սահմանադրությունը, հանկարծ իրենց դրսեւորեն սահմանադրության պաշտպաններ, մենք էլ դառնանք Սահմանադրության դեմ գործողներ: Կամ հանկարծ ու հանկարծ իրենց ձեռքերով քայքայած ու ոչնչացման եզրին հասցրած մեր պետությանը դառնան պաշտպաններ, մենք էլ դառնանք նրա հակառակորդներ: Երբեք թույլ չենք տա դա իրականան:

Մենք ընթանալու ենք այն օրակարգով, որը հռչակել ենք, եւ դա հաղթանակող օրակարգ է: Հիմա երթով գնալու ենք դեպի մեր նախանշած վայրը, ընթանալու ենք խաղաղ, առանց սադրանքների եւ ավելորդ հուզումների ու խլրտումների: Ովքեր չպահեցին այս կարգապահությունը, նշանակում է որեւէ կապ չունեն այս շարժման հետ, ներդրված մարդիկ են, որոնք եկել են սադրելու եւ ձախողելու:

Դիմում եմ ոստիկանությունը, իրավապահներին՝ ապահովելու քաղաքացիների երթը, որոնք խաղաղ կերպով ընթանալու են նախանշված ճանապարհով: Մենք ընթանալու ենք դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոց, այնտեղից աջ թեքվելով դեպի Պռոշյան փողոց եւ մեր պահանջը եւ հրավերը ներկայացնելու խնդրո առարկա անձնավորությանը»,-ասաց նա: Նշենք, որ այսօրվա հանրահավաքում հայտարարվեց, որ շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է: Նա հայտարարեց, որ դիմել է Վեհափառ հայրապետին, որ սառեցնի իր 30-ամյա հոգեւոր ծառայությունը:

экономите время и до 30% от стоимости