Search
Close this search box.

Ցիկլոնն ակտիվ կլինի այսօր. օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Ուշադրություն
Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 25-26-ը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում այդ թվում և Երևանում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ը կնվազի 5-7 աստիճանով, 27-29-ը նույնքանով կբարձրանա։

Երևան քաղաքում՝
Մայիսի 25-26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։ Մայիսի 27-29-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Մայիսի 24-ի ցերեկը, 25-26-ը ողջ հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-ին առանձին շրջաններում, 28-29-ը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 25-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 27-29-ը նույնքան կբարձրանա։