Search
Close this search box.

«Կարծում եմ ՝ Կոպիրկինը Մոսկվա է կանչվել Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունների հետ կապված»․ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների: Որպես կանոն, դիվանագիտական նման քայլ արվում է, երբ երկու երկրների հարաբերությունները վատթարացնող ինչ-որ հանգամանք է ի հայտ գալիս, կամ էլ՝ քաղաքականության էական խմբագրումների անհրաժեշտություն է առաջանում: Իմ սուբյեկտիվ կարծիքով, Կոպիրկինը Մոսկվա է կանչվել ԱԺ-ում Փաշինյանի վերջին աղմկահարույց հայտարարությունների հետ կապված, որոնք վերաբերում էին ՀԱՊԿ երկու երկրների մասնակցությանը 44-օրյա պատերազմին: Չի բացառվում, իհարկե, որ Մոսկվայում կանխատեսում են ստացումներ Հայաստանի ներքաղաքական կյանքում՝ ստատուս-քվոյի հնարավոր փոփոխության հեռանկարով ու «առաջին ձեքից» տեղեկատվություն ստանալու խնդիր ունեն»:

экономите время и до 30% от стоимости