Search
Close this search box.

Սիրելի´ շրջանավարտներ, վստահ եմ, որ դառնալու եք ազատ հայրենիքի իրավատեր քաղաքացիներ

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

«Սիրելի´ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ դպրոցական Վերջին զանգի կապակցությամբ:

Այսօր ձեր կյանքում հիշարժան օր է, դուք հրաժեշտ եք տալիս հարազատ կրթօջախին, սիրելի ուսուցիչներին և դասընկերներին: Տարիներ շարունակ դպրոցը ձեզ համար եղել է կրթման և կարևորագույն արժեքների ձևավորման վայր։
Ուսումնառության այս տարիների ընթացքում դուք շրջապատված եք եղել մանկավարժների ջերմությամբ, ընկերների անաղարտ հարաբերություններով, ձեզ սովորեցրել են լինել ազնիվ, երկրին ու հայրենիքին նվիրված քաղաքացիներ:

Ողջունում եմ մեր բոլոր ուսուցիչներին և շրջանավարտների ծնողներին: Մեծ է ձեր ներդրումն այսօրվա շրջանավարտների` վաղվա մեր հասարակության դիմագծի և որակի կայացման գործում: Դուք այսօր կյանք եք ճանապարհում հասուն մի նոր սերունդ, որն իր աշխատանքով ու ներդրումով դառնալու է մեր երկրի հզորացման ու ամրապնդման գործի հուսալի և ակտիվ մասնակիցը:
Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել նաև հանրակրթական դպրոցներում սովորող Արցախից բռնի տեղահանված ավարտական դասարանցիներին՝ մաղթելով հետագա հաջողություններ, երջանկություն ու ամենայն բարիք:

Միանալով բոլոր գրված ու չգրված շնորհավորանքներին, կավելացնեմ միայն մեկ բան` չհանձնվեք, եղեք պայքարող, ուժեղ և հիշեք, որ ճախրելու համար թևեր պետք չեն, ճախրելու համար ոգի է պետք:

Սիրելի՛ շրջանավարտներ, ձեր ուժն ու եռանդը ծառայեցրե՛ք հայրենիքի բարօրությանը, մեր պետության կայացմանն ու արժանապատիվ ապագային:
Վստահ եմ, որ դառնալու եք ազատ հայրենիքի իրավատեր քաղաքացիներ և միասին կառուցելու ենք մեր երազած Հայաստանը»: