Search
Close this search box.

Վերջին զանգի 19-ամյա մասնակիցը «Mercedes»-ով բախվել է գազատար խողովակին ու հայտնվել ձորակում

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Այսօր՝ մայսիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Արմավիրի մարզիի բնակիչ 19-ամյա Հենրիկ Այդինյանը իր վարած «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայով Գայ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին ու հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, նա ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Նա մասնակցելիս է եղել վերջին զանգի միջոցառմանը: