Search
Close this search box.

«10 րոպե է պետք այստեղ հասնելու համար»․ Նիկոլյանը հանդիպման տարբերակ է առաջարկում Բագրատ Սրբազանին

«Զվարթնոց» օդանավակայանում ապրիլի 23–ից հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը ցանկանում է հանդիպել Բագրատ Սրբազանի հետ և առաջարկում է նրան օդանավակայան գնալ։ Այս մասին նա ասել է «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում։ Նիկոլյանը նշել է՝ լսել է Տավուշի թեմի առաջնորդի հրապարակային հորդորը՝ դադարեցնել հացադուլը, ինչպես նաև նրա ցանկությունը՝ գալ և տեսակցել։ Զարմանում է, թե ինչո՞ւ Սրբազանը մինչև հիմա չի եկել ու չի հանդիպել իրեն։
«Ես լսել եմ իր հորդորը, իր սիրուն խոսքերը (հացադուլը դադարեցնելու մասին,–խմբ.), բայց ես զարմանում եմ. 10 րոպե է պետք այստեղ հասնելու համար։ Բագրատ Սրբազա՛ն, եթե գումար էլ չունես, ես էդ գումարը կվճարեմ, մի տոմս կառնեմ քեզ համար, մի ուղղություն` Թբիլիսի, կգաս, ես քեզ կհյուրասիրեմ, կնստենք, կխոսենք, չես թռչի, հետ կգնաս քաղաք»։
Նիկոլյանն ասել է, որ տարբեր ուղղություններով գնացող հազարավոր ուղևորներ են օրական մոտենում իրեն, և դա ուժ է տալիս իրեն։

экономите время и до 30% от стоимости