Search
Close this search box.

Ի՞նչ քարտեզ ցուցադրեց Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում

2024թ. մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Ազգային Ժողովում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հարցի մասին, ցուցադրել է մի քարտեզ և, մասնավորապես, հայտարարել հետևյալը. «Ես հիմա ուզում եմ առիթից օգտվել և ձեզ ցույց տալ այն քարտեզը, որով իրականացվել է մեր սահմանազատումը: Սա 1976 թվականի գլխավոր շտաբի կողմից օգտագործվող և քարտեզագրության և գեոդեզիայի ոլորտում Խորհրդային Միության լիազոր մարմնի կողմից վերստուգված, հաստատված քարտեզներն են՝ հիմնված 1969 թվականի սահմանազատման արդյունքների վրա»:

Մեջբերվածի առնչությամբ հարկ է նշել հետևյալը.

1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիր՝ այդպիսով ազդարարելով Խորհրդային Միության կազմից Ադրբեջանի դուրս գալու մասին։ Հռչակագրով Ադրբեջանը վերականգնել է 1918թ. մայիսի 28-ից մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած, սակայն միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի Հանրապետության անկախությունը:
1991թ. հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական ակտը, որի 2-րդ հոդվածով սահմանված է, որ Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում է 1918թ. մայիսի 28-ից մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը։

Թե՛ հռչակագրով և թե՛ սահմանադրական ակտով հրաժարվելով Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից ու իրեն հայտարարելով 1918-1920թթ. գոյություն ունեցած, միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի Հանրապեության իրավահաջորդը՝ Ադրբեջանի Հանրապետությունն ըստ էության անվավեր է համարել Ադրբեջանին վերաբերող Խորհրդային շրջանում ընդունված բոլոր իրավական ակտերը, այդ թվում և մասնավորապես՝ Խորհրդային Ադրբեջանի քարտեզները։

Հետևաբար, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չի կարող իրականացվել խորհրդային շրջանի իրավաքաղաքական հենքի վրա: Տվյալ պարագայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքների համար չի կարող հիմք ընդունվել խորհրդային շրջանի որևէ փաստաթուղթ, մասնավորաբար՝ այդ շրջանի որևէ քարտեզ:

Այժմ հարցեր.

• ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն չի անդրադառնում այս հարցին,
• ինչո՞ւ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները հրապարակայնորեն այս հարցը չեն ուղղում Նիկոլ Փաշինյանին,
• ինչո՞ւ ԶԼՄ ներկայացուցիչները հրապարակայնորեն այս հարցը չեն ուղղում Նիկոլ Փաշինյանին:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ քաղաքագետ

экономите время и до 30% от стоимости