Search
Close this search box.

Սահմանազատման գործընթացից առաջ կառավարությունում տեղի են ունեցել տասնյակ քննարկումներ. Փաշինյան

Զիջումների մասին խոսակցությունը համարում եմ կատարելապես անընդունելի: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որովհետեւ եթե վերարտադրվում է ՀՀ պետական սահման, ոչ թե ստեղծվում է, այլ վերարտադրվում է դե յուրե գոյություն ունեցող սահմանը, դա զիջում անվանելը տրամաբանական չէ; Ես դա կանվանեի հաջողություն, որովհետեւ Հայաստանը իր պատմության մեջ առաջին անգամ ինքնուրույն, բանակցային եղանակով վերարտադրում է սահման եւ դնում է ՀՀ ինքնիշխանության, անկախության հետագա զարգացման համար կարեւորագույն անկյունաքար»,-ասաց նա:

Փաշինյանը նորից հիշեցրեց Ալմա-Աթայի հռչակագիրը, որով ըստ նրա, Հայաստանի սահմանները Խորհրդային Հայաստանի վարչական սահմաններն են. «1991-ին դե յուրե գոյություն են ունեցել Հայկական ԽՍՀ-ի եւ Ադրբեջանական ԽՍՀ-ի միջեւ սահմաններ, եւ մենք այսօր աշխատել ենք, բարձրացրել ենք այդ սահմանի գոյության բոլոր դե յուրե հիմքերը, համոզվել ենք, որ մենք գիտենք, թե ՀՀ իրավական սահմանը որտեղով է անցնում, եւ վերարտադրել ենք այդ սահմանը գետնի վրա՝ որդեգրելով «սահմանը անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքը: Այս գործընթացի արդյունքում Հայաստանի տարածքի որեւէ միլիմետր չի թողնվել ուրիշին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ սահմանազատման գործընթացից առաջ կառավարությունում տեղի են ունեցել տասնյակ քննարկումներ. «Ըստ էության, այդ որոշումները, մոտեցումները անցել են իրավական փորձաքննություն, թե ինչքանով են մեր արձանագրած որոշումները դե յուրե հիմնավորված: Ես որեւէ կասկած չունեմ այդ որոշումների իրավական հիմնավորված լինելու մեջ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

экономите время и до 30% от стоимости