Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը մեկուսացված չէ, ՔՊ-ն անհանգստացած չէ․ Հրաչյա Հակոբյան

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Նիկոլ Փաշինյանը մեկուսացված չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ներքաղաքական իրավիճակի հետ կապված հանդիպումներ տեղի չեն ունենում թիմակիցների հետ։

«Ներքաղաքական իրավիճակի հետ կապված հանդիպում վերջերս տեղի չի ունեցել»,- նշեց նա։

Հարցին՝ արդյո՞ք Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հետ կապված հարցեր չկա՞ն Փաշինյանին, Հակոբյանն ասաց․ «Դա մենք շարժում չենք համարում, և դրա հետ կապված բնականաբար հարցեր չկան»։

Անդրադառնալով ՔՊ-ականների անհանգստությանը՝ Հակոբյանն ասաց, թե ինքն անհանգստություն չի տեսել։ Նա շեշտեց, որ իշխանափոխության պահանջարկ չկա Հայաստանում։

«Որովհետև կա շատ պարզ բացատրություն՝ ՀՀ քաղաքացին ինքը գիտի, որ ընտրությունների միջոցով հնարավորություն ունի ձևավորելու իշխանություն։ 2026-ին այդ շարժումը կունենա անվանում, կարծում եմ՝ կմասնակցի ընտրություններին, կունենա իր ձայները»,- նշեց նա։