Search
Close this search box.

«Դեռ չունենք համաձայնություն Ադրբեջանի հետ»․ Ալեն Սիմոնյան

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Այս պահին ունենք Ադրբեջանի կողմից մի քանի հայտարարություն, այդ թվում՝ ամենաբարձր՝ նախագահի մակարդակով։ Այս մասին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հաջողվե՞լ է Ադրբեջանի հետ համաձայնության գալ, որպեսզի Ալմաթիի հռչակագրի մասին դրույթն ամրագրվի խաղաղության պայմանագրում։

«Պայմանագրի շրջանակներում այդ խոսակցությունը շարունակվում է։ Այս փուլում դա թերևս ամենաքննարկվող թեմաներից մեկն է։ Բայց մենք դեռ չունենք համաձայնություն։ Քննարկումները շարունակվում են»,- ասել է նա։