Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ճի՞շտ եք համարում եկեղեցին հարկելը». լրագրողը՝ ՊԵԿ նախագահին

Լրագրողի՝ «ճի՞շտ եք համարում եկեղեցին հարկելը» հարցին՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ պետք է նայել հարկային արտոնությունների կազմը. «Կառավարությունը քաղաքականություն ունի, որ ոչ անհրաժեշտ արտոնություններ չլինեն. պետք է նայել կրոնական բնույթի, ոչ կրոնական բնույթի արտոնությունների կազմը: Եթե Հարկային օրենսգիրը բացեք, կտեսնեք շատ դրույթներ, որտեղ արտոնություններ են սահմանված, բայց այդքան էլ տեղին չեն»,- ասաց պաշտոնյան: Ճշտող հարցին՝ գաղափարն ընդունելի՞ է, նշեց. «Չգիտեմ՝ կոնկրետ ինչի մասին է խոսքը, որովհետև անշարժ գույքի հարկի մասով արտոնությունները մի ձևակերպում ունեն, ավելացված արժեքի հարկի մասով՝ այլ, շահութահարկի մասով՝ այլ, պետք է նայել»:

 

экономите время и до 30% от стоимости