Search
Close this search box.

Անձամբ ես չգիտեմ, թե ինչո՞ւ լքեցի Արցախը

Անձամբ, ես չգիտեմ թե ինչո՞ւ լքեցի Արցախը:
Ես չգիտեի ինչպե՞ս մնալ ու առավել եւս` պահել այն:
Եթե անկեղծ, ես չեմ էլ զգացել, որ իմ վերջին օրն է Ստեփանակերտ:
Գիտեմ միայն, որ սեպտեմբերի 25-ն է, եւ ես առավոտ 7-ին կանգնած եմ Օկեանի դիմաց ու սպասում եմ:
Օռանժ հագած հավաքարարները ավլում են փողոցը:
Մեկը գառձիրոբը մաս-մաս քանդած դռները ЗИЛ-ն է բարձում:
Արծաթագույն մի սառնարան բոյով մեկ կանգնել է մայթին:
Երեկ երեխաները պոպոկ են ջարդել,
Ես քարերից մեկը հիշատակ վերցրի:
Ինչո՞ւ հիշեցի այն ավստրալացուն,ով նույնն էր արել:
Ինչո՞ւ կողքը հոսող Թարթառից չի մի սիրուն քար վերցնում:
Ասեց, ոչինչ, սա էլ է սիրուն…
(hազար տարի անց, էն օրն ավստրալացին գրել է, թե գալիս է Երեւան ու ինձ լանչի կանչեց):
Հետո խցանումներում հայտնվեցինք ու սկսեցինք մտածել ադրբեջանական անցակետի մասին:
Հետո զանգեցին, ասացին պայթյուն է եղել,
Բժիշկ չկա,
Դեղատների հայելիները ջարդում ենք,
Այրվածքներ են,
Մարդ չի սաղ մնացել,
Երկու հարյուր հոգի…
Արմենը գնացել է Հայկի հետեւից,
Երկուսն էլ չկան,
Չգիտեմ ինչ անել,
Ես կռվի ժամանակ էլ չեմ սենց բան տեսել…
Օժոգները գիտես ինչ վատ են…
Գոռում են, վառված վազում փողոցով…
Հասկանո՞ւմ եք…
Հեռախոսից լսում ենք…
Քիչ հետո մեկն էլ մեր վրա է գոռում.
Քաշեք, արա…
Արի՛, արի՛… հուսահատ ճանապարհ է փորձում բացել շտապ օգնության համար:
Ո՞ւր քաշենք…
Մեկը ժիգուլու ակ է փոխում,
Ծեր մի մարդ տրտնջում է. տեղս հարմար չի, մեռնում եմ…
Մնայիք` պահեիք:
Լավ, էն ստեփանակերտցին ինչո՞ւ էր փողոցում հադրութեցու վրա գոռում, թե մնայիք` ձեր Հադրութը պահեիք…
Բլոկադա օրեր են…
Կներես, բայց մի քանի ամիս անց ոչ Ղարաբաղը չի հիշելու, թող արի, կարդում եմ բելգիացի ընկերոջ մեսիջը ամսի 26-ին:
Երբ քո մասին լսում ենք, կամ պատերազմ է, կամ բլոկադա, չե՞ս հոգնել, արի մի քանի գիշեր հանգիստ քնի, — ասում էր նա:
Բայց ի՞նչ մի քանի ամիս, առավոտ BBC-ով ՀԱՄԱՍ-ի հրթիռներն Իսրաել են գնում, ու պարզ է, որ ավելի «գրավիչ» թեմա կա, քան Ղարաբաղն այլեւս:
Բելգիացին ճիշտ էր:
ՀԱՄԱՍ-ից որ խոսեցինք, ՑԱԽԱԼ-ից մի բան պատմեմ.
Էն օրն մի բելառուս ասում է. Вы из ЦАХАЛa! …ой, из Арцыха, Арцаха… Извините…
Վայ, էս ղարաբաղցի-հայաստանցի թեման…
Ես բացարձակ չեմ վիրավորվում.
(Էն ժամանակ էլ չեմ վիրավորվել, երբ թրաշով մի дембель բռունցքով խփել էր կրծքիս. «այ НКР, ի՞նչ ես կանգնել»):
Պօ, ա լյակուտ պլացավ շարային քինի, Պիտաչոկում չես, — մի հարված էլ ճարտարեցի օֆիցերից!
(Ես որ դպրոցում էի, լակոտ բառը լայն կիրառվում էր Ստեփանակերտի ժարգոնում, ընկեր Թամրազյանն էլ ասում էր, էրեխեք, դա վատ բառ է, գի՞տեք, որ «լակոտ» շան թուլա է նշանակում):
Ոչ մի վատ բան չկա, որ մեկը ղարաբաղցի է,
Ոչ մի վատ բան չկա, որ մեկը հայաստանցի է,
(Ու վաբշե, իմ սաղ հայաստանցի ընկերները մեկը մյուսից լավն են):
«Էրեխեքը համերաշխության դաս են անցնում ստե, պատկերացնո՞ւմ ես, համերաշխության դաս, իսկ մե՞նք, հայերս…», — մի բարեկամ զարմանում էր Փարիզում:
Ոչ մի վատ բան չկա, որ Ռիշի Սունակը հնդիկ ու Անգլիայի վարչապետ է,
Հիմա ամեն տեղ չայնա թաուն կա…
Ոչ մի վատ բան չի լինի, որ ղարաբաղցիք էլ համայնքով Հայաստան ապրեն:
Չեն ապստամբի, վստահեցնում եմ!
Ամռանը գյուղից գալիս էի Ստեփանակերտ,
Շինացին եկել է, հեգնում էին պոդեզդի տղերքը,
Գնում եմ գյուղ ամռանը, …бырат? քյասմի՞տ ես անում, — աժխույժ ծիծաղում են մածուն կերած տղերքը:
Բայց «մնայիք` պահեիքին» դժվար է պատասխանել:
Շփոթվում ես,
Մեղավոր զգում,
Չես իմանում, ինչպես պատասխանել, որ հասկանալի լինի, որ զգան…
Բայց դա ասողին քո պատասխանը հեչ պետք չէ,
Մի տեղ լսել` ինքն էլ կրկնում է…

экономите время и до 30% от стоимости